ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կողմից ներկայացված 8 խմբակների ծրագրերը

ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կողմից ներկայացված 8 խմբակների ծրագրերը։ Դպրոցի ուսուցիչների կողմից մշակվել և նախարարություն են ներկայացվել «Ազգային երգ ու պար», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» (տղաների) և «Տեխնոլոգիա» (աղջիկների) առարկաների գծով խմբակների ծրագրեր։

Առաջիկայում ևս նախատեսվում է ԿԶՆԱԿ ներկայացնել ներկայացնել «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Ինֆորմատիկա», ևս մի քանի այլ առարկաներից խմբակների ծրագրեր՝ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությունը ստանալու նպատակով:

Նշենք նաև, որ նախարարության կողմից խմբակների երաշխավորված ծրագրերը այլ հաստատությունները կարող են օգտագործել առանց լրացուցիչ հաստատման:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կողմից ներկայացված 8 խմբակների ծրագրերը և դրանց հետ կապված հրամանները կարող եք գտնել դպրոցի կայքի «Խմբակների երաշխավորված ծրագրեր» բաժնում։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (31.01.2023)
Դիտումներ: 1441 | Վարկանիշ: 1.7/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar