Հիմնանորոգվում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկի միջանցքը
|
Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկի միջանցքը տարիներ շարունակ չի նորոգվել և դպրոցի ամենաանբարեկարգ, անմխիթար վիճակում գտնվող հատվածն էր։ Այս պահին ընթացքում են միջանցքի հիմնանորոգման աշխատանքները: Արդեն իսկ սալիկապատվել է միջանցքի հատակը, փոխվել են ձախ հատվածի պատուհանները։ Ամբողջությամբ փոխվել է կիսվող դասաժամերի համար նախատեսված դասասենյակի պատը, մուտքի դուռը, իսկ առաջիկայում կոսմետիկ աշխատանքներն են։ Այս շրջանում իրականացվող աշխատանքների շրջանակում նաև փոխվել են դպրոցի ճաշարանի պատուհանները։ Տնօրեն Դավիթ Կոստանդյանը կարևորում է շենքային պայմանների բարելավումը և այդ ուղղությամբ դպրոցում պարբերաբար աշխատանքներ են իրականացվում:
| |
|
| |
| Դիտումներ: 471 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |







