Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի և «Սանտե Արմենի» կազմակերպության համագործակցությամբ 2022 թվականից դպրոցում կազմակերպվում են հանդիպումներ «Սանտե Արմենի» կազմակերպության հոգեբանների հետ:
Հերթական հանդիպումը վարում էին Ժնևից ու Փարիզից ժամանած դեռահասների, երեխաների և մեծահասակների հոգեբույժ, թրեյներ հոգեվերլուծող Իռեն Նիգոլյանը, կլինիկական հոգեբան Անահիտ Դասյո Տեր-Մեսրոպյանը, ինչպես նաև հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ հոգեբաններ Լիանա Տոռոզյանը, Հասմիկ Հարությունյանն ու Աննա Ավետյանը: Հոգեբանները դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների հետ խոսել են հոգեկան առողջության պահպանման, անձի զարգացման, ինչպես նաև դեռահասների տարիքային խմբերի հետ կապված այլ թեմաների շուրջ: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի և «Սանտե Արմենի» կազմակերպության համագործակցության արդյունքում աշակերտները հնարավորություն ունեն պարբերաբար հանդիպել կազմակերպության հոգեբանների հետ, ուղղել իրենց հուզող հարցերը:
| |
| |
Դիտումներ: 362 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |