Նոյեմբերի 22-ից Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել են դպրոցական առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլերը: Գիտելիքների չափման մրցաշարին մասնակցում են դպրոցի 100-ից ավելի աշակերտներ: Աշակերտների գիտելիքների և ուսման առաջադիմության ամենամյա ստուգատեսը դպրոցում անցկացվում է 11 առարկաների գծով՝ «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Քիմիա», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Ֆիզիկա», «Ֆրանսերեն», «ՆԶՊ» և «Ռուսաց լեզու»: Ըստ կարգի՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Քիմիա», «Աշխարհագրություն» առարկայական օլիմպիադաների առաջին փուլը դպրոցում անց է կացվում միասնական թեստով: Պատրաստի ձևաթղթերն ուղարկվում են օլիմպիադաների անցկացման և համակարգման կենտրոնից: Մնացած առարկաները՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Պատմություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Ռուսաց լեզու», անցկացվում են գրավոր ձևով: Ստորև ներկայացված է դպրոցական առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլերի ժամանակացույցը.
Հավելենք նաև, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցականների 2021-2022 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը: Օլիմպիադաները կազմակերպվում են երեք փուլով՝ առաջին (դպրոցական), երկրորդ (մարզային) և երրորդ (հանրապետական): Դրանք անցկացվում են համապատասխան խմբերով՝ ըստ դասարանների: Օլիմպիադայի բոլոր փուլերի տարբերակները` ըստ խմբերի, կազմում է հանրապետական առարկայական հանձնաժողովը:
Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է դպրոցում («Ինֆորմատիկա» առարկայի դեպքում` առցանց եղանակով): Առաջին փուլին կարող է մասնակցել ցանկացած սովորող («Ինֆորմատիկա» առարկայի դեպքում՝ C կամ C++ ծրագրավորման լեզուներից որևէ մեկին տիրապետող աշակերտ)` այդ մասին տեղեկացնելով դպրոցի տնօրինությանը: Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է 2021 թ. նոյեմբերին և դեկտեմբերին: Օլիմպիադայի երկրորդ փուլն անցկացվելու է մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) սահմանած վայրում: Երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները` հանրապետական կազմկոմիտեի որոշման համաձայն: Օլիմպիադայի երկրորդ փուլն անցկացվում է 2022 թ. հունվարին և փետրվարի սկզբին: Երկրորդ փուլի հաղթողները պարգևատրվում են մարզպետարանների (Երևանում՝ քաղաքապետարանի) դիպլոմներով և գովասանագրերով:
Օլիմպիադայի երրորդ փուլը 2022 թ. փետրվարի վերջին և մարտի սկզբին անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած վայրում: Երրորդ փուլին մասնակցում են երկրորդ փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները` համաձայն հանրապետական կազմկոմիտեի որոշման: Երրորդ փուլի մասնակիցներին տրվում են օլիմպիադայի մասնակցության հավաստագրեր, իսկ հաղթողները պարգևատրվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիպլոմներով: Օլիմպիադայի երրորդ փուլի 10-12-րդ դասարանների դիպլոմակիրները համարվում են միջազգային օլիմպիադաների ՀՀ թիմի հավակնորդներ: Աշակերտների անվանական ցուցակների ձևանմուշները, առաջադրանքները, պատասխանները, արդյունքները և օլիմպիադայի վերաբերյալ այլ տեղեկությունները տեղադրվում են www.olymp.am և lib.armedu.am կայքերում: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիտումներ: 885 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |