Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Բ» դասարանի աշակերտները, դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն, Մասնագիտական կողմնորոշման ակումբի ղեկավար Սերգեյ Ավանեսյանի ուղեկցությամբ, Մասնագիտական կողմնորոշման ակումբի շրջանակներում այցելել են Գորիսի պետական քոլեջ` տեղում ծանոթանալու քոլեջում ներդրված մասնագիտություններին, իրականացվող կրթական գործընթացին, կատարվող աշխատանքներին։ Քոլեջի կարիերայի կենտրոնի պատասխանատու Լիլիթ Բեգլարյանն աշակերտներին ներկայացրեց քոլեջում ներդրված կրթական ծրագրերը, ընձեռած կրթական հնարավորություններն ու առավելությունները:
Դպրոցի աշակերտները շրջեցին քոլեջում, եղան տարեգրության սրահում, գրադարանում, լսարաններում, առարկայական կաբինետներում, լաբորատորիաններում ու ուսումնական արհեստանոցներում՝ ստանալով տեղեկատվություններ քոլեջի գործունեության, ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին: Քիմիայի լաբորատորիայում դասախոս Ալիսա Սիմոնյանը փորձ ցուցադրեց: Այցն իրականացվել է քոլեջի կարիերայի կենտրոնի պատասխանատու Լիլիթ Բեգլարյանի և Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի համագործակցությամբ: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Գորիսի պետական քոլեջի տնօրինությանն ու աշխատակազմին՝ շարունակական համագործակցության համար:
| |
| |
Դիտումներ: 477 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |