Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցականների շրջանում անցկացրել է հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով: Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող էր ներկայացնել մինչև 1 րոպե տևողությամբ մեկ տեսանյութ, որում հայերենի որևէ բարբառով պետք էր ներկայացնել մայրենի լեզվին նվիրված բեմականացում կամ ազատ ոճի այլ մտահղացում: Դպրոցները պետք է դրանք հրապարակեին իրենց սոցիալական հարթակներում #խոսումենքբարբառով նշիչով՝ նշելով ԿԳՄՍ նախարարության էջը: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը մրցույթում ներկայացրել է 5-րդ «Գ» դասարանի աշակերտուհի Միլենա Մելքումյանը, որի մասնակցությամբ հրապարակված տեսանյութը առավելագույն միավորներ հավաքած 5 տեսանյութերի թվում է: Այդ թվում են նաև Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի, Բերդի Կ. Մարդանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի, Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի և Տաթևի միջնակարգ դպրոցի տեսանյութերը: Առավելագույն միավորներ հավաքած 5 տեսանյութերը հրապարակվել են ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում: Մրցույթում առավելագույն միավոր հավաքած 15 դպրոցների ցանկը՝ ստորև. ԿԳՄՍ նախարարությունը ստացել է շուրջ 450 տեսանյութ, որից ընտրվել է չափանիշներին համապատասխանող 177-ը: Նշված պահանջներին չհամապատասխանող տեսանյութերը չեն դիտարկվել: Հավելենք, որ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տեսանյութը դպրոցի ֆեյսբուքյան պաշտոնական էջում 31.000-ից ավելի դիտում ունի, հավանումների ընդհանուր թիվը՝ 844, իսկ տեսանյութով կիսվել են 538 անգամ: | |
| |
Դիտումներ: 722 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |