Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Ա» դասարանի աշակերտ Վահե Մուսախանյանն ըմբշամարտի դեռահասների բաց առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել

Փետրվարի 24-ից 26-ը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում անց է կացվել  ազատ ըմբշամարտի դեռահասների բաց առաջնություն, որին մասնակցել են նաև Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի սաները։

26 կգ  քաշային կարգում գեղեցիկ գոտեմարտով է հանդես եկել Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Ա» դասարանի աշակերտ Վահե Մուսախանյանը, ով Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի սաներից է, սակայն համառ պայքարի արդյունքում զիջել է մրցակցին՝ նվաճելով արծաթե մեդալ։

Շնորհավորում ենք Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչներին, մարզիկներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ։
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (27.02.2023)
Դիտումներ: 345 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar