Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Բ» դասարանի աշակերտ Արտյոմ Հովսեփյանն ըմբշամարտի դեռահասների բաց առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել
Փետրվարի 24-ից 26-ը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում անց է կացվել ազատ ըմբշամարտի դեռահասների բաց առաջնություն, որին մասնակցել են նաև Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի սաները։ 35 կգ քաշային կարգում գեղեցիկ գոտեմարտով է հանդես եկել Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Բ» դասարանի աշակերտ Արտյոմ Հովսեփյանը, ով Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի սաներից է: Լարված և համառ պայքարի արդյունքում Արտյոմ Հովսեփյանը զիջել է մրցակցին՝ նվաճելով արծաթե մեդալ։ Շնորհավորում ենք Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչներին, մարզիկներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ։ | |
| |
Դիտումներ: 192 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
| |