Նոյեմբերի 22-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Բ» դասարանում «Հայոց պատմություն» առարկայից իրականացվեց բաց դաս, որին մասնակցեց դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը: Դասի թեման՝ «Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միացման նոր փուլը», որի շրջանակում աշակերտները ներկայացրին 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի սկիզբը, հայերի մասնակցությունն այդ պատերազմին, Երևանի բերդի գրավման նշանակությունը, Թուրքմենչայի պայմանագրի կնքումը և բովանդակությունը, Պարսկաստանից հայերի վերաբնակեցումը և այլն:
Դասարանը բաժանվել էր խմբերի, որոնցից յուրաքանչյուրն ընտրել էր կորդինատոր: Խմբերից յուրաքանչյուրը ստացել էր առաջադրանք և սահմանված ժամանակամիջոցում ներկայացրել թեման, իրենց գործնական աշխատանքները՝ պլակատներ, տեսասահիկներ, լրացուցիչ նյութեր, թեմայի շրջանակում հետաքրքիր փաստեր: «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Մերի Դանիելյանի կողմից կիրառվեց գնահատման զանազան ձևեր, գնահատականները հիմնավորվեցին: Իրենց դասընկերներին գնահատեցին նաև աշակերտները, ովքեր նախ՝ իրականացրին ինքնագնահատում, որից հետո՝ փոխադարձ գնահատում:
| |
| |
Դիտումներ: 788 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |