Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեր սերն ու ակնածանքն ուղղելու հայ կնոջը խոնարհության, խոհեմության, համբերատարության, հոգատարության, սիրո ու ընտանիքին անմնացորդ նվիրվածության համար և արժևորելու հայ կնոջ բացառիկ դերը ազգապահպանության գործում: Անգնահատելի ու անուրանալի է հայ կնոջ դերը սերունդների դաստիարակության ու կրթության, հետևաբար ընտանիքի ամրության ու պետության զարգացման գործում: Սիրելի՛ կանայք, մայրեր և աղջիկներ, սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Մայրության և գեղեցկության տոնին թող իրականան ձեր բոլոր նվիրական իղձերն ու ցանկությունները, թող հաջողությունները միշտ ուղեկցեն ձեզ՝ հպարտանալու առիթներ ընձեռելով ձեր ընտանիքներին ու գործընկերներին: Թող հավերժ ձեր ուղեկիցը լինեն կանացի անմար հմայքը, անսահման բարությունն ու պայծառ ժպիտը: Շարունակե՛ք սիրո ու հոգատարության սերմեր ցանել՝ միշտ մնալով մեր ազգային ավանդույթների կրողները, ընտանիքների ամրության ու հայոց աշխարհի խաղաղության պահապանները: Սիրելի՛ կանայք, գեղեցիկը նաև գրավիչ է, հետևաբար, թող գրավչությունն ու փայլը մշտապես ուղեկցեն բոլորիդ ինչպես ձեր առօրյայում, այնպես էլ՝ ձեր կենսակերպում առհասարակ։ Առանձնահատուկ սիրով և ջերմորեն շնորհավորում եմ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի բոլոր կանանց և աղջիկներին՝ մաղթելով քաջառողջություն, ստեղծագործ առաջընթաց և անսահման սեր ու երջանկություն: Եղե՛ք միշտ ուրախ, հմայիչ, գեղեցիկ ու գնահատված՝ շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ: | |
| |
Դիտումներ: 470 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |