Մարտի 9-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Բ» դասարանի աշակերտները, դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն, Մասնագիտական կողմնորոշման ակումբի ղեկավար Սերգեյ Ավանեսյանի ուղեկցությամբ, Մասնագիտական կողմնորոշման ակումբի շրջանակներում այցելել են Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջ` տեղում ծանոթանալու քոլեջում ներդրված մասնագիտություններին, իրականացվող կրթական գործընթացին, կատարվող աշխատանքներին։
Քոլեջի տնօրեն Նունե Ավետիսյանը, ուսումնական գծով փոխտնօրեն Անժելա Առաքելյանը, դասախոսներ Ժասմենա Առուստամյանը, Ասյա Մանուչարյանը ողջունեցին դպրոցի ներկայացուցիչներին ու աշակերտներին: Աշակերտները տեղում ծանոթացան քոլեջում ներդրված մասնագիտություններին, իրականացվող կրթական ծրագրերին, գործնական աշխատանքների կազմակերպման հնարավորություններին, որոնք ընձեռում է «ՄԱՎԵՏԱ» ծրագիրը։ Մասնագիտական կողմնորոշման այցի շրջանակներում աշակերտները ծանոթացան քոլեջի կաբինետներին, լաբորատորիաներին, նախնական զինվորական պատրաստության կաբինետին։ Մասնակցեցին «Կաթի, կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության լաբորատորիայում կազմակերպված վարպետաց դասին։ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրինությանը և աշխատակազմին՝ արդյունավետ համագործակցության համար:
| |
| |
Դիտումներ: 433 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |