Մարտի 2-17-ը Գորիսի մամուլի ակումբում տեղի է ունենում «Աշխարհի բժիշկներ» կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալ-հոգեբանական առաջին օգնություն» թեմայով դասընթացը, որին մասնակցում են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ֆրանսերեն» առարարկայի ուսուցչուհի Անի Հայրապետյանը, հատուկ մանկավարժ Նանե Բաբաջանյանը, ուսուցչի օգնականներ Հասմիկ Տատինցյանը, Հասմիկ Օհանյանը, Նարինե Բաղդագյուլյանը, Նանե Առաքելյանը, Կարինե Ակլունցը, Արփինե Ծատրյանը, Անուշ Էլյազյանը:
Դասընթացի նպատակն է զարգացնել առաջնագծում աշխատողների կարողությունները, որպեսզի նրանք կարողանան աջակցել տեղահանված բնակչությանը, ինչպես նաև հոգ տանել իրենց սեփական հոգեկան առողջության մասին: Դասընթացի ընթացքում նկարագրվում է հետտրավմային սթրեսային խանգարումը, և դրա ազդեցությունը մարդու ֆիզիկական, մտավոր ու սոցիալական առողջության վրա։ Տրամադրվում են մտավոր, ճանաչողական և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձնանց հետ հաղորդակցվելու համար հասանելի եղանակներ և մեթոդներ՝ արվեստի բնագավաառում։ Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվում է սոցիալ-հոգեբանական առաջին օգնության հիմնական մեթոդները՝ տարբեր իրավիճակներում կիրառելու կարողություններով, ինչպես նաև մասնակիցներին ծանոթացնում է առանց ուղեկցության անչափահասների սոցիալական խնամքի վերաբերյալ միջազգային չափանիշներին։
| |
| |
Դիտումներ: 365 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |