Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները մասնակցեցին Գորիսի Հրանտ Բաղդագյուլյանի արվեստանոցի կողմից կազմակերպված դասընթացի

Մարտի 12-ին Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտներն այցելել են Գորիսի Հրանտ Բաղդագյուլյանի արվեստանոց, որտեղ կազմակերպվել էր հանդիպում թվային մարքեթինգի մասնագետ, թրեյներ, «DeEduc» սոցիալ-կրթական բարեգործական նախագծի հիմնադիր Լառա Աթոյանի հետ։

Լառա Աթոյանը խոսեց «Մասնագիտական կողմնորոշում, անձնային աճ, «SMART» նպատակներ, ՏՏ հմտություններ» թեմայի շուրջ, կարևորեց մասնագիտական կողմնորոշումը, անձնային աճը, «SMART» նպատակներ սահմանելը։

    
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (13.03.2023)
Դիտումներ: 485 | Վարկանիշ: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar