«Ակցիա սովի դեմ հիմնադրամ»-ի հայաստանյան ներկայացուցչության սերտիֆիկացված մասնագետները մարտի 16-17-ը կազմակերպվել են «Պայթունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթաց» Գորիս և Սիսիան համայնքների վեց ուսումնական հաստատություններից ընտրված դեռահասների համար, որին մասնակցեցին նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներ Աննա Սարգսյանը, Քրիստինե Աբրահամյանն ու Մանե Մարտիրոսյանը: Աշակերտներին ուղեկցում էին «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանն ու «ՆԶՊ» առարկայի ուսուցիչ Արտուր Հովսփյանը:
Մասնակիցները ծանոթացել են ՀՀ-ում հանդիպող պայթուցիկ զինամթերքի տեսակներին ու դրանց վտանգներին, դրանց հնարավոր տեղակայման, բնական և ոչ բնական նշանների, անվտանգ վարքագծի մասին, ինչպես նաև տեղեկացվել են, թե ում պետք է դիմել վտանգի ժամանակ։ Դասընթացը կազմակերպվել էր ինտերակտիվ մեթոդով, այն հագեցած էր ոչ ֆորմալ կրթական խաղերով, դերային խաղերով, ինչպես նաև գնահատվել է մասնակիցների նախնական և վերջնական գիտելիքը պայթունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման վերաբերյալ։ Առաջիկա երկու շաբաթների ընթացքում «Պայթունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման» դասընթացներ կիրականացվեն բոլոր վեց կրթական հաստատություններում՝ ընդգրկելով էլ ավելի շատ աշակերտների և ուսանողների։ Դասընթացը անցկացվել է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի երիտասարդական կենտրոնում։ | |
| |
Դիտումներ: 432 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |