ԱԺ գավաթի խաղարկության մարզային փուլում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը զբաղեցրել է 2-րդ տեղը

Նոյեմբերի 19-ին Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում կայացավ դպրոցականների համար անցկացվող Ազգային ժողովի գավաթի խաղարկության մարզային փուլը: Հանրապետական փուլին մասնակցելու համար պայքարում էին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական, Գորիսի թիվ 2 հիմնական, Կապանի թիվ 5 հիմնական եւ Կապանի թիվ 13 հիմնական դպրոցների  թիմերը: Նրանք մրցում էին վեց մրցաձեւերից։ 

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեցին Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի (4-րդ դասարան) եւ Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի (5-րդ եւ 6-րդ դասարաններ) թիմերը, որոնք էլ իրավունք վաստակեցին մասնակցելու դեկտեմբեր ամսին Վանաձոր քաղաքում կայանալիք մրցույթի հանրապետական փուլին:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 եւ թիվ 2 հիմնական դպրոցների թիմերը 2-րդ տեղում էին:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (23.11.2021)
Դիտումներ: 571 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar