ԳՏՄԱԿ-ը մշտադիտարկում է իրականացրել Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Մարտի 22-ին Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Հերմինե Շալունցի և փոխտնօրեն Վարդիթեր Գրիգորյանի կողմից իրականացվել է մշտադիտարկում և մասնագիտական խորհրդատվություն Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում:

Մշտադիտարկման ընթացքում դիտարկվել են ԱՈւՊ-ները, որոնք 2023 թվականի հունվարից լրացվում են նոր ձևաչափով, արձանագրությունները, ինչպես նաև դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի, ԱՈւՊ-ներ լրացնող ուսուցիչների, Ներառական կրթության բաժնի աշխատակիցների՝ հատուկ մանկավարժի ու ուսուցչի օգնականների, ԿԱՊԿՈւ աշակերտների ծնողների հետ քննարկվել են ընթացիկ հարցեր:

    

Ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի կողմից Հերմինե Շալունցին ու Վարդիթեր Գրիգորյանին ներկայացվեցին իր կողմից մշակված և ուսուցիչների կողմից լրացված օրվա դասի պլանները, որում առանձին անդրադարձ է կատարվում ԿԱՊԿՈւ աշակերտների հետ աշխատանքին, ինչպես նաև դիտարկման թերթիկները, որոնցով ուսուցչի օգնականները պարբերաբար դիտարկումներ են իրականացնում այն դասարաններում, որտեղ կցված են և խնդիրների առկայության դեպքում կատարում են համապատասխան աշխատանքներ՝ սահմանված վերջնարդյունքներին հասնելու նպատակով։ Սերգեյ Ավանեսյանի կողմից մշակված օրվա դասի պլանի, երեք տեսակի դիտարկման թերթիկների օրինակները ձեռնարկի տեսքով կհրապարակվեն, որից հետո դրանք հնարավոր կլինի կիրառել նաև այլ դպրոցներում:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը կարևորում է ԳՏՄԱԿ-ի ներկայացուցիչների այցերը, որոնք օգնում են ավելի կատերագործել դպրոցի մանկավարժական աշխատողների հմտությունները, կարողությունները համընդհանուր ներառման գործընթացում։

    

    

    
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (23.03.2023)
Դիտումներ: 496 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar