Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի հատուկ մանկավարժ Հեղինե Արզումանյանը մասնակցել է «Այլընտրանքային հաղորդակցման տեխնիկաներ՝ PECS» թեմայով դասընթացին

Փետրվար-մարտի ամիսներին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հատուկ մանկավարժ Հեղինե Արզումանյանը «Արմավ» շարունակական կրթության կենտրոնում մասնակցել է 30 ժամ տևողությամբ «Այլընտրանքային հաղորդակցման տեխնիկաներ՝ PECS» թեմայով դասընթացին։

PECS-ը նախատեսված է նրանց համար, ովքեր ունեն ֆունկցիոնալ հաղորդակցման խնդիրներ, խոսքը հասկանալի չէ շրջապատի համար, չի նախաձեռնում հաղորդակցում, բառապաշարը չի համապատասխանում տարիքին, նախադասության շարահյուսությունում ունեն խնդիրներ։

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են PECS-ին, պատրաստել հաղորդակցման գիրք, կիրառել փուլերն ու քայլերը, կատարել քննարկումներ։


 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (23.03.2023)
Դիտումներ: 418 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar