| 
 «Ակցիա սովի դեմ» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության սերտիֆիկացված մասնագետ, «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի աշխատակից Սոնա Բաբախանյանը և դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներ Աննա Սարգսյանը, Քրիստինե Աբրահամյանն ու Մանե Մարտիրոսյանը մարտի 24-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպել էին «Պայթունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթաց» դպրոցի 8-րդ դասարանների աշակերտների համար: 
 Դասընթացի մասնակիցները ծանոթացան Հայաստանում հանդիպող պայթուցիկ զինամթերքի տեսակներին ու դրանց վտանգներին, դրանց հնարավոր տեղակայման, բնական և ոչ բնական նշաններին, անվտանգ վարքագծին, ինչպես նաև ստացան տեղեկատվություն, թե ում պետք է դիմել վտանգի ժամանակ։ Դասընթացը կազմակերպվել էր ինտերակտիվ մեթոդով, այն հագեցած էր ոչ ֆորմալ կրթական խաղերով, դերային խաղերով, ինչպես նաև գնահատվել էին մասնակիցների նախնական և վերջնական գիտելիքը պայթունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման վերաբերյալ։ 
 
 
 
 
 
  | |
| 
 | |
| Դիտումներ: 506 | | 
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  