|
Միջազգային գիտական հանդեսում (eLIBRARY, Crossref, DOI) լույս է տեսել Գորիսի պետական համալսարանի Ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դասախոս, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանի և Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն, Գորիսի պետական քոլեջի դասախոս Սերգեյ Ավանեսյանի համատեղ հոդվածը՝ «Կրթական միջավայրի ախտորոշման մի քանի ասպեկտների շուրջ» (О НЕКОТОРЫХ АСПЕКТАХ ДИАГНОСТИКИ ОБРАЗОВАТЕЛЬНОЙ СРЕДЫ) վերնագրով:
Հոդվածում առաջ են քաշվում մանկավարժական դիագնոստիկայի՝ որպես տեսական-կիրառական բնագավառի մի քանի ասպեկտները, կրթական միջավայրի և նրանում առկա խնդիրների բացահայտման ու ախտորոշման հիմնախնդիրները: Հոդվածին կարող եք ծանոթանալ սեղմելով այստեղ (էջ 52): Հոդվածի հայերեն տարբերակը՝ այստեղ:
| |
|
| |
| Դիտումներ: 863 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



