Մարտի 27-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Կարողունակություններ և վերջնարդյունքներ» թեմայով վերապատրաստման դասընթաց, որը վարեց դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը: Վերապատրաստման ընթացքում անդրադարձ կատարվեց Հանրակրթության պետական չափորոշչին, ՀՊՉ կարողունակություններին, վերջնարդյունքներին, ըստ նպատակի գնահատման տեսակներին:
Դպրոցի մանկավարժներին ներկայացվեցին Հանրակրթության պետական չափորոշչի հիմքում ընկած 8 կարողունակությունները, ցուցադրվեցին կարողունակությունը ցանկացած ուսումնական առարկաների միջոցով զարգացնելու հնարավորությունը և ՀՊՉ վերջնարդյունքների ապահովման կապը: Կարևորելով գնահատման վերաբերյալ ՀՊՉ-ով առաջարկվող փոփոխությունները, մանկավարժներին ներկայացվեց նաև քանակական (միավորային), ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդները: Մասնակիցները հնարավորություն ունեին տեսասահիկում տեղադրված QR կոդերի միջոցով անմիջապես ստանալ հասանելիություն Հանրակրթության պետական չափորոշչի համապատասխան կետերին և ամբողջապես ծանոթանալ դրանց բովանդակությանը:
Տեսական մասի ներկայացումից հետո մանկավարժները բաժանվեցին 4 խմբերի, յուրաքանչյուր խմբի տրամադրվեց համակարգիչ և նրանց հանձնարարվեց պատրաստել տեսասահիկ, որում պետք է ներկայացնեն ՀՊՉ-ով սահմանված կարողունակությունները և դրանք զարգացնող առարկաները, ըստ կրթական աստիճանների ՀՊՉ-ով սահմանված վերջնարդյունքները, քանակական (միավորային) գնահատումը և ձևավորող (ուսուցանող) գնահատումը: Գործնական աշխատանքի ավարտից հետո խմբերն առանձին ներկայացրին իրենց աշխատանքները: Մեկօրյա վերապատրաստման արդյունքներով կարելի է եզրահանգել, որ մասնակից մանկավարժներն արդեն իսկ ունեն նախնական գիտելիքներ ՀՊՉ-ի հիմքում ընկած 8 առանցքային կարողունակությունների մասին, տիրապետում են և ընդհանրական պատկերացնում են տարրական (35), հիմնական (51) և միջնակարգ (46) ծրագրերի շրջանավարտների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները: Հանդիպման ավարտին վերապատրաստման մասնակիցները լրացրին ելքի քարտը, որտեղ թողեցին իրենց կարծիքը ընթացքի, կիրառված մեթոդների արդյունավետության ու առաջարկությունների վերաբերյալ:
| |
| |
Դիտումներ: 499 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |