| 
 Ժամանակակից դպրոցի զարգացման արդի փուլում մանկավարժական գիտության հրատապ խնդիրն է որոնել առարկաների ուսուցման առավել արդյունավետ, օգտակար ուղիներ: Այսօր արտադասարանական խմբակների ուսուցման լիարժեքությունը պետք է մեծ նախադրյալներ ստեղծեն առարկաների ուսուցման գործընթացի բարելավման գործում: Արտադասարանական խմբակների հիմնական գործառույթներն են. 
 արտադասարանական խմբակներում ապահովել միջառարկայական և ներառարակայակն կապերը:հարստացնել աշակերտների տեսական գիտելիքներըզարգացնել հաշվողական կարողությունները և ունակություններըզարգացնել աշակերտների գիտական, տրամաբանական մտածողությունը, դատողություններ, վերլուծություններ, որոշումներ կայացնելու կատարելու կարողությունները փորձ, դիտումներ կատարելու ժամանակ ինքնուրույն որոնողական գործունեության ձևավորում և ստեղծագործական ընդունակությունների զարգացումնոր տեխնոլոգիաների կիրառումհետազոտական աշխատանքների գնահատում: Արտադասարանական խմբակները հանդիսանում են այնպիսի օղակներ, որտեղ և զարգանում են աշակերտների հետազոտական ունակությունները: Հետազոտությունը մի գործողություն է, որն ընդգրկում է մանրամասն քննություն, համակարգված ուսումնասիրություն և գիտական վերլուծություն: Արտադասարանական աշխատանքներն անց են կացվում մասսայական, անհատական, խմբային եղանակներով: Խմբակները կազմակերպվում են դասերից հետո և նպաստում են երեխաների մշակութային, գեղարվեստական զարգացմանը: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում 2021-2022 ուսումնական տարում գործում է 20 արտադասարանական խմբակ, որոնցում ընդգրկված են 50-ից ավելի աշակերտներ, ովքեր իրենց գիտելիքներն են զարգացնում հայոց լեզվից, անգլերենից, ինֆորմատիկայից, մաթեմատիկայից, ֆիզիկայից, քիմիայից, կերպարվեստից, տեխնոլոգիայից, բնապահպանությունից ու ֆիզկուլտուրայից: Խմակները գործում են հատուկ կազմված ծրագրերին համապատասխան:   Ստորև ներկայացնում ենք դպրոցում գործող արտադասարանական խմբակները. 
 
 
 | N | ԽՄԲԱԿ | ԱՌԱՐԿԱ | ԽՄԲԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ | ՕՐ | ԺԱՄ |  
 | 1 | Լեզվի խորդուբորդ արահետներով | Հայոց լեզու | Ասլանյան Լուսինե | չորեքշաբթի | 14:30 |  
 | 2 | Քայլ առ քայլ | Անգլերեն | Բաղդասարյան Նինա | հինգշաբթի | 13:50 |  
 | 3 | ABC | Անգլերեն | Գրիգորյան Լիանա | ուրբաթ | 13:00 |  
 | 4 | Պայծառ արև | Մայրենի, Մաթեմատիկա, Ես և շրջակա աշխարհը | Ծատրյան Արփինե | երեքշաբթի, ուրբաթ | 14:00 |  
 | 5 | Պատանի քիմիկոս | Քիմիա | Դաջունց Անուշ | չորեքշաբթի, ուրբաթ | 14:40 |  
 | 6 | Բնապահպանություն | Բնապահպանություն | Յոլյան Մարինե | չորեքշաբթի | 14:40 |  
 | 7 | Համակարգչային իմացություն | Ինֆորմատիկա | Ալեքսանյան Ալվարդ | երկուշաբթի, չորեքշաբթի | 14:00 |  
 | 8 | Գիտելիքն ուժ է | Մայրենի, Մաթեմատիկա | Քոչարյան Արաքսյա | երկուշաբթի, հինգշաբթի | 13:50 |  
 | 9 | Պատանի ֆիզիկոս | Ֆիզիկա | Բակունց Արմանուշ | ուրբաթ | 14:40 |  
 | 10 | Արվեստն իմ աչքերով | Կերպարվեստ | Միրզոյան Սոնա | երկուշաբթի, երեքշաբթի | 13:00 |  
 | 11 | Պարենք ազգովին | Ազգային երգ ու պար | Գրիգորյան Լուսինե | ուրբաթ | 14:40 |  
 | 12 | Հմուտ ձեռքեր (տղաներ) | Տեխնոլոգիա | Հարությունյան Մարետա | հինգշաբթի | 13:50 |  
 | 13 | Հմուտ ձեռքեր (աղջիկներ) | Տեխնոլոգիա | Քարամյան Մարետա | հինգշաբթի | 13:50 |  
 | 14 | ՏՏ ոլորտ | Ինֆորմատիկա | Ավանեսյան Սերգեյ | երկուշաբթի, հինգշաբթի | 14:30 |  
 | 15 | Մենք նույնն ենք և տարբեր | Մայրենի, Մաթեմատիկա | Տատինցյան Հասմիկ | երկուշաբթի, հինգշաբթի | 13:00 |  
 | 16 | Չեմ կորցնում հույսս | Մայրենի, Մաթեմատիկա | Ակլունց Կարինե | հինգշաբթի, ուրբաթ | 13:00 |  
 | 17 | Մենք կանք | Մայրենի, Մաթեմատիկա | Ղուլունց Օլյա | երեքշաբթի, հինգշաբթի | 13:00 |  
 | 18 | Ես էլ կարող եմ | Մայրենի, Մաթեմատիկա | Ասատրյան Արմինե | չորեքշաբթի, ուրբաթ | 13:00 |  
 | 19 | Թեթև ատլետիկա | Ֆիզկուլտուրա | Աբգարյան Աննա | չորեքշաբթի | 14:30 |  
 | 20 | Պատանի բասկետբոլիստ | Ֆիզկուլտուրա | Արզումանյան Ռոբերտ | չորեքշաբթի | 14:30 |    Խմբակներն իրականացվում են անվճար հիմունքներով: Այն աշակերտները, ովքեր ցանկանում են մասնակցել արտադասարանական խմբակներից որևէ մեկի դասերին, կարող են դիմել ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանին: 
 |