Մարտի 28-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպվեց «Առարկայական չափորոշիչներ և ծրագրեր» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցեցին դպրոցի Բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդիավորման անդամները, ինչպես նաև այլ մեթոդմիավորումներում ընդգրկված և ԲՏՃՄ բնագավառի առարկաներ դասավանդող ուսուցիչները, ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը: Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան առարկայական չափորոշիչների, առարկայի ուսուցման նպատակների, բնութագրերի, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների, դրանց գնահատման հետ։ Մենթոր-ուսուցչուհի Ալլա Առստամյանի կողմից ներկայացվեց առարկայական ծրագրերն ու դրանց կառուցվածքը։
Ներկայացված ինֆորմացիան ավելի հասանելի դարձնելու նպատակով Ալլա Առստամյանի կողմից ավելի մասնավորեցվեց մատուցվող ինֆորմացիան և ներկայացվեց «Մաթեմատիկա» առարկայի շրջանակում։ Մասնավորապես, ներկայացվեց «Մաթեմատիկա» առարկայի ուսուցման նպատակները՝ ըստ կրթական աստիճանների, առարկայի ընդհանուր բնութագիրը, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, առարկայի բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները, 2-12-րդ դասարաններում բնագիտական առարկաների միմյանց հետ կապը։ Առանձին անդրադարձ կատարվեց առարկաների ձևավորմանն ու դրանց ժամաքանակի տրամադրմանը, առարկաների օրինակելի ուսումնական ծրագրերին, դրանց ձևաչափին, խաչվող հասկացություններին, ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրերի ակնկալվող վերջնարդյունքներին, դրանց կոդավորման սկզբունքներին։
Տեսական մասի ամփոփումից հետո լսարանը՝ ըստ առարկաների, բաժանվեց երեք խմբի, որոնց տրվեց առաջադրանք. կազմել առարկայական ծրագիր։ Խմբային աշխատանքի ընթացքում Ալլա Առստամյանը մոտենում էր խմբերին և պատասխանում առաջացած հարցերին, տալիս ուղղորդումներ։ Խմբային աշխատանքի ընթացքում ուսուցիչները կարողացան կիրառել դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները, ինչպես նաև խելախոսների և QR կոդերի միջոցով կարողացան մուտք գործել համապատասխան կայքեր և ստանալ գործնական աշխատանքի համար իրենց անհրաժեշտ ինֆորմացիան։ Մեկօրյա դասընթացի ընթացքում ուուցիչները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, հնչեցրին կարծիքներ, կատարվեցին քննարկումներ: Հանդիպման ավարտին վերապատրաստման մասնակիցները լրացրին ելքի քարտը, որտեղ թողեցին իրենց կարծիքը ընթացքի, կիրառված մեթոդների արդյունավետության ու առաջարկությունների վերաբերյալ:
| |
| |
Դիտումներ: 627 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |