Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենը, ուսուցիչներն ավարտել են ԿԶՆԱԿ-ի վերապատրաստման ամբողջական դասընթացը

«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի հրամանով «Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան տնօրենների և ուսուցիչների վերապատրաստում և մենթորների կողմից աջակցության իրականացում» ծրագրին մասնակցած ուսուցիչները համարվում են վերապատրաստումը հաջողությամբ ավարտած:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ, դասվար Ռիտա Շալունցը, «Պատմություն» առարակայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը և «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Ալլա Առստամյանը նույնպես մասնակցել են «Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան տնօրենների և ուսուցիչների վերապատրաստում և մենթորների կողմից աջակցության իրականացում» ծրագրին, ավարտել են վերապատրաստման ամբողջական 32 ժամանոց դասընթացը: Առաջիկայում հենց վերջիններս են վերապատրաստելու Գորիսի տարածաշրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին, փոխտնօրեններին ու ուսուցիչներին:
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (01.04.2023)
Դիտումներ: 485 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar