«Պայթունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման» դասընթաց՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիների համար

«Ակցիա սովի դեմ» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության սերտիֆիկացված մասնագետ Սոնա Բաբախանյանը ապրիլի 3-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում իրականացրեց «Պայթունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման» դասընթաց՝ 9-րդ «Ա» և 9-րդ «Բ» դասարանների աշակերտների համար:

    

Սոնա Բաբախանյանն աշակերտներին ներկայացրեց Հայաստանում հանդիպող պայթուցիկ զինամթերքի տեսակները ու դրանց վտանգները, խոսեց վերջիններիս հնարավոր տեղակայման, բնական և ոչ բնական նշանների, անվտանգ վարքագծի մասին:

Դասընթացը կազմակերպվել էր ինտերակտիվ մեթոդով, այն հագեցած էր ոչ ֆորմալ կրթական խաղերով, դերային խաղերով, ինչպես նաև գնահատվել էին մասնակիցների նախնական և վերջնական գիտելիքը պայթունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման վերաբերյալ։

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (04.04.2023)
Դիտումներ: 381 | Վարկանիշ: 4.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar