Գորիս Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներ Նարե Հայրապետյանն ու Մարիամ Դալլաքյանը ստացել են շախմատի որակավորման 4-րդ կարգ

Մարտի 27-31-ը Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցում տեղի է ունեցել Կանանց մեկամսյակին նվիրված մրցույթ, որին մասնակցել են 28 աղջիկներ, այդ թվում՝ Գորիս Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները։

Մրցութային օրերի ամփոփ տվյալներով 28 մասնակիցներից 3-ը ստացել են որակավորման 4-րդ կարգ, որոնց թվում են Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Ա» դասարանի աշակերտուհի Նարե Հայրապետյանն ու 3-րդ «Դ» դասարանի աշակերտուհի Մարիամ Դալլաքյանը։ 8 խաղերի ընթացքում Նարե Հայրապետյանը հավաքել է 5 միավոր, իսկ Մարիամ Դալլաքյանը՝ 5,5 միավոր։

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (05.04.2023)
Դիտումներ: 387 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar