Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել են 2022-2023 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի տնօրենության կողմից գրավորները

Ապրիլի 10-ից Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել են տնօրենության կողմից գրավորները: 2-9-րդ դասարանների աշակերտների գիտելիքները ստուգվում են «Մայրենի» («Հայոց լեզու») և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ») առարկաներից:

Արդեն ավարտվել են «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ») առարկայից տնօրենության կողմից գրավորները: Հաջորդ շաբաթ 2-9-րդ դասարանների աշակերտների գիտելիքները կստուգվեն «Մայրենի» («Հայոց լեզու») առարկայից:

    

Հավելենք, որ տնօրենության կողմից գրավորների ավարտից հետո նախատեսվում է իրականացնել մնացորդային գիտելիքի ստուգում «Մայրենի» («Հայոց լեզու») և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ») առարկաներից:

Մնացորդային գիտելիքի ստուգումը նպատակ է հետապնդում վեր հանել ուսումնառության նախորդող շրջանում ուսումնասիրված առարկայի գիտելիքների այն հատվածը, որն հիմնարար է մասնագիտական հետագա գործունեության համար և մնայուն է մասնագետի հիշողության մեջ: Մնացորդային գիտելիքի բարձր մակարդակի ապահովումը պետք է դիտվի որպես ուսումնական գործընթացի որակի գնահատման և առանցքահենության խնդիր, իսկ մակարդակն ինքնին որպես ուսուցչի և աշակերտի համատեղ աշխատանքի արդյունք:

    

    

    

    

    
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (13.04.2023)
Դիտումներ: 550 | Վարկանիշ: 3.3/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar