ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 25-ի նիստի օրակարգում ներառված է բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2022/2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին հարցը, համապատասխան որի հաստատման են ներկայացվել ըստ բուհի, մասնագիտության, կրթության ձևի 2022/2023 ուսումնական տարվա ընդունելության քննությունները՝ մրցութային և ոչ մրցութային առարկաները: ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկին համապատասխան յուրաքանչյուր տարի հաստատվում է ՀՀ բուհերի ընդունելության հաջորդ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Վճարովի ուuուցման համակարգում թափուր տեղեր առաջանալու դեպքում այդ տեղերի մրցույթին մաuնակցելու համար դիմորդներին հնարավորություն է տրվում մաuնագիտությունների և քննությունների ցանկում երկու աuտղանիշերով նշված առարկաների համար որպեu մրցութային գնահատական ընդունելության դիմում-հայտում նախապեu հայտագրել միջնակարգ կրթության ատեuտատի կամ համապատաuխան ավարտական փաuտաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը: Նպատակը բուհերի թափուր մնացած մասնագիտությունների համալրումն է: Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ: | |
| |
Դիտումներ: 498 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |