Ապրիլի 26-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները Գորիսի տարածաշրջանի իրենց գործընկերների հետ խոսեցին ատեստավորման առավելությունների և թերությունների մասին, պատասխանեցին քննությանը պատրաստվող ուսուցիչների հարցերին, կիսվեցին իրենց տպավորություններով:
Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն իր հերթին ևս հաստատեց բանախոսների պնդումը, որ սա առաջին հերթին բարձր աշխատավարձ ստանալու և ինքնակրթվելու հրաշալի հնարավորություն է, և արժե դրա համար հաղթահարել բոլոր հոգեբանական և տեխնիկական խոչընդոտները։ Ներկա դրությամբ մարզից 109 ուսուցիչներ հաջողությամբ անցել են կամավոր ատեստավորումն ու շարունակում են իրենց մասնագիտական աշխատանքն արդեն առավել մեծ ոգևորությամբ և բարձր վարձատրությամբ։
| |
| |
Դիտումներ: 456 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |