Դպրոցի աշակերտներ Դայանա Բալասանյանը, Ալեն Առուստամյանն ու Անահիտ Բակունցը ՀԱՀ Բաց կրթության կենտրոնի կողմից հայտարարված շարադրությունների մրցույթի հա

Ապրիլի 22-ին՝ «Մոլորակի օրը», Հայաստանի ամերիկյան համալսարանի Բաց կրթության Գորիսի կենտրոնում ամփոփվեցին հայտարարված «Գործի՛ր ի նպաստ Երկիր մոլորակի» (Invest in our Planet) շարադրությունների մրցույթի արդյունքները: 

Ներկայացված ավելի քան 50 շարադրություններից տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչվեց 7 մասնակից, որոնց թվում են նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Բ» դասարանի աշակերտուհի Դայանա Բալասանյանը, 8-րդ «Ա» դասարանի աշակերտ Ալեն Առուստամյանը և 9-րդ «Բ» դասարանի աշակերտուհի Անահիտ Բակունցը:

Նույն օրը տեղի ունեցավ հետաքրքիր դասախոսություն «ՔոնթուրԳլոբալ հիդրո Կասկադ» ՓԲԸ ՇՄՍՊ ղեկավար Զարուհի Խաչատրյանի ներկայացմամբ օրվա խորհրդի, նշանակության ու կարևորության մասին։

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (28.04.2023)
Դիտումներ: 460 | Վարկանիշ: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar