Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ համապետական շաբաթօրյակին
|
2023 թվականի ապրիլի 29-ը Հայաստանում հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Այսօր, ժամը՝ 10:00-ից, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժական, վարչական, տնտեսական աշխատակազմն ու աշակերտները միացել են համապետական շաբաթօրյակին: Համապետական շաբաթօրյակի շրջանակներում մաքրվել են դպրոցամերձ և դպրոցին հարակից տարածքը, կարգի են բերվել ծառերին կից հողերը, ծաղկանոցները, աղբավայր է տեղափոխվել դպրոցում շինարարական աշխատանքների ընթացքում կուտակված աղբը:
| |
|
| |
| Դիտումներ: 762 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |











