Մասնագիտական կողմնորոշման նպատակով Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում էին Գորիսի պետական քոլեջի աշխատակիցները

Մայիսի 3-ին Գորիսի պետական քոլեջի աշխատակիցները մասնագիտական կողմնորոշման նպատակով Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց էին:

Քոլեջի աշխատակիցներ Դավիթ Ջուլհակյանը, Լիանա Գևորգյանը, Մելինե Ավանեսյանը, Լիլիթ Բեգլարյանն ու Հարութ Օհանյանը դպրոցի 9-րդ «Ա» և «Բ» դասարանների աշակերտներին ներկայացրին քոլեջում ներդրված մասնագիտությունները, նախնական և միջին մասնագիտական կրթության ընձեռած հնարավորությունները, առավելությունները:

    

Դպրոցի աշակերտները ծանոթ են նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգին, քանի որ դպրոցում գործում է Մասնագիտական կողմնորոշման ակումբը, որի շրջանակներում ուսումնական գծով փոխտնօրեն, ակումբավար Սերգեյ Ավանեսյանն աշակերտներին ծանոթացրել է ուսումնարաններում, քոլեջներում ներդրված մասնագիտություններին, մասնավորապես, Գորիսի պետական քոլեջում ներդրված մասնագիտություններին, ինչպես նաև աշակերտներն ակումբի շրջանակներում այցելել են Գորիսի պետական քոլեջ և տեղում ծանոթացել հաստատության ընձեռած հնարավորություններին:

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (05.05.2023)
Դիտումներ: 396 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar