Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մինչև 1-ին կիսամյակի ավարտը դասապրոցեսը կիրականացվի 6-օրյա աշխատանքային ռեժիմով

2021 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 27-ը, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում դասապրոցեսը կիրականացվի 6-օրյա աշխատանքային ռեժիմով:

Յուրաքանչյուր շաբաթ օր դասապրոցեսը կիրականացվի մեկ շաբաթով երկարաձգված աշնանային արձակուրդների ժամանակահատվածի մեկ օրվա դասացուցակով (ըստ հերթականության)։ Համաձայն վերոգրյալի առաջիկա 5 շաբաթ օրերի ընթացքում դասապրոցեսը կիրականացվի.

  • 27․11․2021-ին՝ երկուշաբթի օրվա դասացուցակով
  • 04․12․2021-ին՝ երեքշաբթի օրվա դասացուցակով
  • 11․12․2021-ին՝ չորեքշաբթի օրվա դասացուցակով
  • 18․12․2021-ին՝ հինգշաբթի օրվա դասացուցակով
  • 25․12․2021-ին՝ ուրբաթ օրվա դասացուցակով։

2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակի դասացուցակներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հավելենք, որ փոփոխության համար հիմք է ընդունվել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի և Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանի գրությունները, համաձայն որոնց առաջարկվում է կազմակերպել լրացուցիչ պարապմունքներ մեկ շաբաթով երկարաձգված աշնանային արձակուրդների ժամանակահատվածում բաց թողած ծրագրային նյութը մինչև առաջին կիսամյակի ավարտը լրացնելու,  2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակը ժամանակին ամփոփելու նպատակով:
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (26.11.2021)
Դիտումներ: 615 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar