Շարադրությունների մրցույթի հաղթողների համար կայացավ ուղևորություն՝ դեպի «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»

«Invest in our Planet» շարադրությունների մրցույթի հաղթողների համար կայացավ ուղևորություն՝ դեպի «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ», որտեղ մասնակիցներն անմիջականորեն ծանոթացան վերականգնողական էներգիայի արտադրության պրոցեսին։

    

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 22-ին՝ «Մոլորակի օրը», Հայաստանի ամերիկյան համալսարանի Բաց կրթության Գորիսի կենտրոնում ամփոփվել են հայտարարված «Գործի՛ր ի նպաստ Երկիր մոլորակի» (Invest in our Planet) շարադրությունների մրցույթի արդյունքները: 

Ներկայացված ավելի քան 50 շարադրություններից տարբեր անվանակարգերում հաղթող էր ճանաչվել 7 մասնակից, որոնց թվում են նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Բ» դասարանի աշակերտուհի Դայանա Բալասանյանը, 8-րդ «Ա» դասարանի աշակերտ Ալեն Առուստամյանը և 9-րդ «Բ» դասարանի աշակերտուհի Անահիտ Բակունցը:

  
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (17.05.2023)
Դիտումներ: 426 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar