Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Ա» և 3-րդ «Գ» դասարանների աշակերտներն այց կատարեցին Ակսել Բակունցի տուն-թանգարան

Մայիսի 19-ին՝ Թանգարանային օրվան նվիրված, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Ա» և 3-րդ «Գ» դասարանների աշակերտները, դասվարներներ Արմինե Հարությունյանի և Տաթևիկ Փարսադանյանի ուղեկցությամբ, այց կատարեցին հայ արձակագիր Ակսել Բակունցի տուն-թանգարան։ Թանգարանի աշխատակիցը տեղեկատվություն և բացատրություն տրամադրեց Ակսել Բակունցի կենսագրությունից, աշակերտներն ակընդետ տեսան նրան պատկանող իրերը։ Նրանք հիացած էին խոհանոցային իրերով, նրա օգտագործած շախմատով, հագուստով, թոնրատնով...

Աշակերտները մեծ բավականություն էին ստացել թանգարանի կանաչապատ տարածքով, որտեղ տեղադրված էր խաչքար, փայտից պատրաստած հնություններ։ Հիացան նաև վանդակներում պահվող թռչուններով։

  

  

  

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (19.05.2023)
Դիտումներ: 236 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar