Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից աշակերտներին տրվեցին նկարչական պիտույքներ և խելացի ժամացույցներ

Նոյեմբերի 26-ին Գորիսի թիվ երկու հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ «Ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների վտանգների իրազեկման» ծրագրի շրջանակում կազմակերված վիկտորինայի և նկարչական մրցույթների հաղթող ճանաչված երեխաներին մրցանակների հանձնման արարողությունը:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներից մրցույթում հաղթող էին ճանաչվել 4-ից 9-րդ դասարաններից թվով 12 աշակերտներ, որոնցից 6-ը՝ նկարչության մրցույթում, 6-ը՝ վիկտորինայի մրցույթում: Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից աշակերտներին տրվեցին նկարչական պիտույքներ և խելացի ժամացույցներ:

  

  

  

  

  

  
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (26.11.2021)
Դիտումներ: 728 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar