«Spelling bee» խորագրով ուղղագրական մրցույթ և այբբենարանի տոն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարաններում

Մայիսի 19-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների միջև տեղի ունեցավ «Spelling bee» խորագրով ուղղագրական մրցույթ, որը յուրահատուկ այբբենարանի տոն էր՝ նվիրված էր անգլերենի այբուբենին: Այն կազմակերպել էին «Անգլերեն» առարկայի ուսուցչուհիներ Լիանա Գրիգորյանն ու Թագուհի Գրիգորյանը:

    

Մրցույթը բաղկացած էր 3 փուլից: Առաջին փուլում աշակերտները թարգմանեցին ու հեգեցին տուփից հանած բառերը, 2-րդ փուլում՝ խառը բառերից կազմեցին նախադասություններ, իսկ 3-րդ փուլում՝ պատմեցին հետևյալ թեմաները՝ «My family», «My day», «Ben’s family», «Jim’s house» և «My friends»:

3 փուլի արդյունքներն ամփոփելուց հետո ժյուրին հաղթող ճանաչեց 3 մասնակիցների և դպրոցի տնօրինության կողմից արժանացրեց վկայականների։

Առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց 5-րդ «Բ» դասարանի աշակերտուհի Արինե Մաթևոսյանը, 2-րդ տեղը՝ 5-րդ «Գ» դասարանի աշակերտուհի Մարի Մուսայելյանը և 3-րդ տեղը՝ 5-րդ «Գ» դասարանի աշակերտուհի Էլինա Բաղդասարյանը:

Մրցույթի նպատակն էր ստուգել «Անգլերեն» առարկայից աշակերտների բանավոր և գրավոր խոսքի հմտությունները հետայբբենական շրջանում:

    

    

    

    
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (20.05.2023)
Դիտումներ: 486 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar