  
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի ապրիլի 12-ի թիվ 495-Ա/2 հրամանով հաստատվել են 2022-2023 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: 
4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից` 
 - «Մայրենի» (գրավոր, թեստ) - 08.06.2023 թ.
 
 - «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 13.06.2023 թ.
 
 - Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
 
 - Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում:
 
 
9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝ 
 - «Հայոց լեզու» (գրավոր, թեստ) - 05.06.2023 թ.
 
 - «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 12.06.2023 թ.
 
 - Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) - 19.06.2023 թ.
 
 - «Հայոց պատմություն» (բանավոր) - քննաշրջանի ընթացքում
 
 - «Գրականություն» (բանավոր) - քննաշրջանի ընթացքում
 
 - Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) - քննաշրջանի ընթացքում
 
 - «Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում - քննաշրջանի ընթացքում
 
 - «Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
 
 - «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում:
 
 
12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝ 
 - «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) - 07.06.2023 թ.
 
 - «Հայոց պատմություն» (գրավոր) - 14.06.2023 թ.
 
 - «Մաթեմատիկա» (գրավոր) - 21.06.2023 թ.
 
 - «Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
 
 - «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում:
 
 
Պետական ավարտական քննությունների ժամանակացույց և աշխատակարգ   |