Անցնող շաբաթվա ընթացքում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցան չորս Տարրական դասարանների, Օտար լեզուների, Հումանիտար առարկաների և Բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորումների ամփոփիչ նիստեր:
Նիստերի ընթացքում քննարկվեցին 4-րդ դասարանների գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանների քննությունների արդյունքների ամփոփման, էլեկտրոնային մատենավարության ամփոփիչ ստուգման, 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում իրականացված միջոցառումների, բաց դասերի, բաց դաս-միջոցառումների կատարողականի քննարկման, իրականացված արտադասարանական խմբակների կատարողականների քննարկման, մեթոդմիավորումների անդամների, կաբինետնետրի վարիչների, լաբորանտների կողմից իրականացված աշխատանքների հաշվետվությունների քննարկման, ուսումնական տարվա ընթացքում իրականացված դասալսումների ամփոփման, ԿԱՊԿՈւ աշակերտների հետ իրականացված աշխատանքների և թղթավարության, ուսումնական տարվա ընթացքում թեմատիկ պլաններում, օրացուցային-թեմատիկ պլաններում, օրվա դասի պլաններում արձանագրված թերությունների, բացթողումների, ինչպես նար 2023-2024 ուսումնական տարվա նախնական ժամաբաժանման մասին հարցեր:
Ցիկլային հանձնաժողովների նիստերի ընթացքում քննարկվեցին նաև 2023-2024 ուսումնական տարվանից 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական ծրագրերի մասին հարցեր: Նիստերին մասնակցեցին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ներառական կրթության բաժնի աշխատանքները համակարգող Արփինե Ծատրյանը և մեթոդմիավորումներում ընդգրկված արտադասարանական խմբակների խմբավարները:
| |
| |
Դիտումներ: 617 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |