ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի մասնակցությամբ խորհրդակցություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Հունիսի 27-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կրթության ոլորտի Սյունիքի մարզի պատասխանատուները ներկա են եղել 2022-2023 ուսումնական տարվա ավարտի խորհրդակցությանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանի, ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Ստալ Սարդարյանի և գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյան մասնակցությամբ։

    

Արաքսիա Սվաջյանն ու մյուս բանախոսներն անդրադարձան կրթական համակարգի մի շարք նորություններին ու սպասվող օրենսդրական, վարչարարական ու այլ փոփոխություններին, 2023-2024 ուսումնական տարվանից գործարկվող կրթական նոր չափորոշիչներին, դպրոցների ֆինանսավորման նոր կարգին, պարտադիր և կամավոր ատեստավորման գործընթացին, դպրոցների նոր հաստիքացուցակներին ու կրթության ոլորտի մի շարք այլ փոփոխություններին:

Վերջում բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին։ 

Խորհրդակցությանը մասնակցում էին նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանն ու փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը:

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (28.06.2023)
Դիտումներ: 524 | Վարկանիշ: 2.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar