«Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի, Կանանց աջակցման կենտրոնի և «ԱՌՆԱՊ» հիմնադրամի կողմից իրականացվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի շրջանակում ապրիլի 27-ին և 28-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում իրականացվում է «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» թեմայով վերապատրաստման դասընթաց:

    

Դասընթացին մասնակցում են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու ուսուցչի օգնականները, ինչպես նաև Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ու Գորիսի համայնքապետարանի ներկայացուցիչները:

Վերապատրաստման դասընթացի նպատակն է նպաստել կրթության ոլորտում աշխատող մանկավարժների կարողությունների զարգացմանը՝ հնարավորություն տալով նրանց հասկանալ, թե ինչ է երեխաների հանդեպ բռնությունը, պատկերացում կազմել երեխաների պաշտպանության համակարգի մասին և ինչպես արդյունավետ կերպով հայտնաբերել և լուծել երեխաների հանդեպ բռնության խնդիրները:

Սյունիքի մարզից վերապատրաստման դասընթացին ընդգրկված են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական, Կապանի թիվ 1 հիմնական, Մեղրիի թիվ 2 միջնակարգ, Շինուհայրի միջնակարգ և Անգեղակոթի միջնակարգ դպրոցները:

    

    

  
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (28.06.2023)
Դիտումներ: 449 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar