Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» խմբակի մասնակիցները ստացան իրենց վկայականները

2022-2023 ուսումնական տարում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում իրականացվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» խմբակը, որի համար կազմվել է ծրագիրը, քննարկվել մեթոդական միավորումներում և մանկավարժական խորհրդում ու ուղարկվել երաշխավորության՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։ Ծրագրի հիման վրա կազմվել է օրացուցային-թեմատիկ պլանը, որի հիման վրա ամբողջ ուսումնական տարվա ընթացքում իրականացվել են աշխատանքները: 

Խմբակին մասնակցել է դպրոցի 5-9-րդ դասարանների 14 աշակերտ: Մասնակիցներին նախապես տրվել է նախնական գիտելիքների ստուգման հարցաշար (նախաթեստ), որոնց ստուգման արդյունքների համապատասխան մեկնարկել են ըստ ծրագրի նախատեսված աշխատանքները։

    

Դասընթացի ընթացքում, որը վարել է դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, աշակերտները ծանոթացել են անհատական համակարգչի կառուցվածքի, օպերացիոն համակարգերի, համակարգչային ցանցերի, տեղեկատվության որոնման, համակարգային և կիրառական ծրագրերի հետ, աշխատել են MS Word, MS Excel, MS PowerPoint ծրագրերով, կիրառել են համացանցային գործիքներ:

Դասընթացի ավարտին խմբավար Օլյա Ղուլյանը մասնակիցներին տվել է ավարտական գիտելիքների ստուգման հարցաշար (վերջնաթեստ), որոնց ստուգման արդյունքների համապատասխան խմբակին մասնակցած աշակերտների գիտելիքները համապատասխանում են ծրագրով նախատեսված վերջնարդյունքներին, որոնք միտված են ապահովելու «Ինֆորմատիկա» առարկայից սովորողների ձեռք բերած գիտելիքների, կարողությունների, հմտությունների զարգացմանն ու ամրապնդմանը։

Հունիսի 27-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի կողմից խմբակին մասնակցած բոլոր աշակերտներին տրվել են մասնակցությունը հավաստող վկայականներ։

    

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (28.06.2023)
Դիտումներ: 495 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar