Հունիսի 28-ը հասարակական, քաղաքական գործիչ Յուրի Բախշյանի ծննդյան օրն է: Բախշյանը ծնվել է 1947-ի այս օրը Գորիսում: Զոհվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին՝ Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության ժամանակ: 1993-1995 թվականներին Բախշյանը եղել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալը։ 1995-ից մինչև զոհվելու պահը՝ Ազգային ժողովի պատգամավոր, ընդ որում՝ հոկտեմբերի 27-ի ողբերգությունից մոտ 1 ամիս առաջ՝ սեպտեմբերի 30-ին, ընտրվել էր Ազգային ժողովի փոխնախագահ: 1972-1993 թվականները դասավանդել է Երևանի պետական համալսարանում, եղել է ավագ գիտաշխատող, ֆիզմաթ դպրոցի փոխտնօրեն, հետագայում՝ ուսուցիչների որակավորման բարձրացման ազգային ինստիտուտի փոխտնօրեն։ Ըստ գործընկերների՝ Յուրի Բախշյանն այն հազվագյուտ անհատներից էր, որոնք դեռ խորհրդային տարիներին աչքի էին ընկնում ժողորդավարական հայացքներով: | |
| |
Դիտումներ: 611 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |