ԿԳՄՍՆ-ն՝ «Օտար լեզուներ» բնագավառում ժամաքանակի բաշխման մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սոպրտի նախարարությունը պարզաբանում է տարածել «Օտար լեզուներ» բնագավառում ժամաքանակի բաշխման վերաբերյալ։

ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում իրականացված Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման արդյունքներով նախատեսվում Է փոփոխություններ կատարել չափորոշչի ուսումնական պլանի կառուցվածքում։ Փոփոխությունները վերաբերում են հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների համար սահմանված նորմատիվային ծավալներին, ուսումնական բնագավառներին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակին:

Մասնավորապես՝ նոր փոփոխությամբ «Օտար լեզուներ» բնագավառում ժամաքանակի բաշխումը կատարվում է հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ.

պետական բաղադրիչ՝

  • տարրական դպրոցում՝ 10-15 %, 
  • միջին դպրոցում՝ 12-20 %,  
  • ավագ դպրոցում՝ 7-20 %, 

ընտրովի բաղադրիչ՝

  • տարրական դպրոցում՝ 6 %,
  • միջին դպրոցում՝ 8 %, 
  • ավագ դպրոցում՝ 15 %։

Օտար լեզուների խորացված ծրագրով ուսուցում կազմակերպելու համար միջին դպրոցում ուսումնական բնագավառին նախկինում հատկացված  շաբաթական առավելագույն 5 ժամի փոխարեն նախատեսվում է հատկացնել 8 ժամ, որը հնարավորություն կտա դպրոցին մեկ օտար լեզու ուսումնասիրել 4 կամ 4,5 ժամով, երկրորդ օտար լեզուն՝ 2 ժամով, իսկ երրորդ օտար լեզուն՝ 1․5 կամ 2 ժամով։ 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (07.07.2023)
Դիտումներ: 961 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar