Հուլիսի 2-15-ը Ֆրանսիայի դեսպանատան կողմից անցկացվեց երկշաբաթյա վերապատրաստում՝ Ֆրանսիայի Կավիլամ-Ալիանս ֆրանսեզում, որին մասնակցեցին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհիներ Լուսինե Բաղդասարյանը և Անի Հայրապետյանը։ Վերապատրաստման նպատակն էր զարգացնել ֆրանսերենի ուսուցումը հինգ զգայարաններով։ Կարևորվեցին բանավոր խոսքն ու քերականությունը, որոնք անհրաժեշտ է զարգացնել գործողությունների միջոցով։ Վերապատրաստման ընթացքում կարևոր տեղ էին զբաղեցնում նաև թվային գործիքները, որոնք հնարավորություն են տալիս դասի ընթացքում ներառել թվային խաղեր՝ արտասանությունը բարելավելու համար։ Մենթորների կողմից նժվեց, որ անհրաժեշտ է դասավանդել լեզուն՝ ուշադրություն դարձնելով տվյալ երկրի մշակույթին և արվեստին։ Վերապատրաատումն օգտակար էր և բավականին հագեցած։
| |
| |
Դիտումներ: 488 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |