Վերապատրաստման դասընթաց՝ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում

Նոյեմբերի 29-ին, Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում տեղի ունեցավ «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցեցին Գորիսի տարածաշրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենները, այդ թվում՝ Գորիս Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը:

Դասընթացի նպատակն էր ուսումնական գծով փոխտնօրեններին ծանոթացնել, ինչպես նաև խորացնել նրանց գիտելիքները, կարողություններն ու հմտությունները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների հետ տարվող աշխատանքներում: 

  

Վերապատրաստման դասընթացի ընթացքում ԳՏՄԱԿ-ի տնօրեն Հերմինե Շալունցը և փոխտնօրեն Հերմինե Գալստյանը մասնակիցներին ներկայացրին ԱՈւՊ-ի մշակման փուլերը, դպրոցի տնօրենի, ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալի, ուսուցչի, ուսուցչի օգնականի, մանկավարժահոգեբանական աջակցության թիմի, աշակերտի ծնողի, սովորողի պարտականությունները, իրավունքները և միմյանց հետ համագործակցության ու թիմային աշխատանքի եղանակները:
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (29.11.2021)
Դիտումներ: 698 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar