Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտուհի Սյունե Ստեփանյանը Համահայկական ամառային 8-րդ խաղերում Սյունիքին առաջին մեդալը բերեց
Գյումրիում մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերը։ Առաջնությանը մասնակցում է նաև Գորիս համայնքի պատվիրակությունը, որի կազմում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանի աշակերտուհի Սյունե Ստեփանյանը։ Օգոստոսի 6-ին Գյումրու Սև բերդ համալիրում կայացավ սպորտային պարահանդեսային պարերի մրցաշարը։ «Վահե Մելքումյան» պարային ստուդիայի սան Սյունե Ստեփանյանը իր տարիքային խմբում արժանացավ բրոնզե մեդալի` 188 մասնակիցների մեջ։ Սյունեն Սյունիքի 124 հոգանոց պատվիրակության միակ անդամն է, որ ներկայացավ սպորտային պարերի մրցույթում։ | |
| |
Դիտումներ: 551 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |