«Լիլի Նարինյան» պարային դպրոցի սաները արժանացել են ամենաբարձր՝ «Grand Prix» մրցանակի. խմբի 7 անդամներից 5-ը Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներ են
«Լիլի Նարինյան» պարային դպրոցը օգոստոսի 22-29-ը մասնակցել է Բուղարիայի Հանրապետության Վառնա քաղաքում կայացած միջազգային մրցույթ-փառատոնին։ Պարային մրցույթին մասնակցում էին 5 երկրներ՝ տարիքային տարբեր խմբերով։ 10-13 տարեկանների խմբում լավագույնս ներկայանալու, պարային բովանդակալից ելույթների և մշակութաստեղծագործ համարների համար «Լիլի Նարինյան» պարային դպրոցի սաներն արժանացել են ամենաբարձր՝ «Grand Prix» մրցանակին։ Պարային խմբի 7 անդամներից 5-ը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներ են. 6-րդ «Բ» դասարանի աշակերտուհի Միլենա Հովհաննիսյանը, 8-րդ «Բ» դասարանի աշակերտուհի Նանե Հարությունյանը, 9-րդ «Ա» դասարանի աշակերտուհի Սոֆի Լազարյանը և 9-րդ «Բ» դասարանի աշակերտուհիներ Լիլի Եղյանն ու Էլեն Հայրապետյանը: | |
| |
Դիտումներ: 377 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |