5-ից 9-րդ դասարանների աշակերտներն առավոտյան կատարում են ձեռքերի, ոտքերի, իրանի մկանների զարգացման համար նախատեսված վարժություններ

Սեպտեմբերի 4-ից սկսած Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-ից 9-րդ դասարանների աշակերտներն առավոտյան կատարում են ձեռքերի, ոտքերի, իրանի մկանների զարգացման համար նախատեսված վարժություններ:

Վարժություններն իրականացվում են դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Աննա Աբգարյանի և Ռոբերտ Արզումանյանի հսկողությամբ և հրահանգներով:

Առավոտյան մարմնամարզությունը սովորաբար ենթադրում է պարզ վարժություններ, որոնք մարզում են մկաններն ու հոդերը՝ միաժամանակ չծանրաբեռնելով մարմինը, ինչի շնորհիվ նման մարզանքը չի առաջացնում հոգնածություն կամ ցավոտ զգացողություններ։

  

    

  

    

  

     
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (06.09.2023)
Դիտումներ: 600 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar