Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ծնողական խորհրդի 2023-2024 ուստարվա առաջին նիստը

Սեպտեմբերի 11-ին, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ծնողական խորհրդի ընդհանուր ժողով, որին մասնակցում էին դպրոցի 27 դասարանների ծնողական կոմիտեների նախագահները:

Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը, ով իր խոսքում կարևորեց ծնողների դերը և ներգրավվածությունն աշակերտների կրթության և դպրոցում կրթության կազմակերպման գործընթացում:

  

Օրակարգում ընդգրկված առաջին հարցը վերաբերում էր դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Աննա Մինասյանի 2022-2023 ուսումնական տարվա հաշվետվությանը: Վերջինս ներկայացրեց մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, որն ընդունվեց ի գիտություն:

Քննարկվեց նաև ծնողական խորհրդի նախագահի ընտրության մասին հարցն ու դպրոցի կառավարման խորհրդում ծնողական համայնքի ներկայացուցչի հարցը, քանի որ կառավարման խորհրդի նախկին անդամ Տաթևիկ Աղավելյանն այլևս դպրոցի ծնող չի հանդիսանում: Որոշվեց՝ 9-րդ «Գ» դասարանի ծնողական կոմիտեի նախագահ Աննա Մինասյանը կշարունակի պաշտոնավարումը՝ որպես ԾԽ նախագահ, իսկ կառավարման խորհրդում ծնողական համայնքը կներկայացնի 5-րդ «Բ» դասարանի ծնող Արմինե Հայրապետյանը:

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (12.09.2023)
Դիտումներ: 448 | Վարկանիշ: 2.3/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar