| Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի առաջինից չորրորդ դասարանների աշակերտները «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում օգտվում եմ դպրոցի ճաշարանից և ստանում տաք սնունդ: Սեպտեմբերի 1-ից սկսած աշակերտները ստանում են տաք սնունդը և յուրաքանչյուր աշակերտ իր օրվա չափաբաժնում հնարավորություն է ունենում համտեսելու դպրոցի ջերմատանն աճեցված էկոլոգիապես մաքուր լոլիկն ու վարունգը: 
 Տեղեկացնենք, որ ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրի շրջանակներում («Կայուն դպրոցական սնունդ» ծրագիր) Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում հիմնվել է ճաշարան, որը 2021 և 2022 թվականներին Սյունիքի մարզում ճանաչվել է լավագույնը: Հավելենք, որ ջերմատունը դպրոցում հիմնվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) աջակցությամբ՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում: 
 
 
 | |
|  | |
| Դիտումներ: 587 | | 
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


 
  
 
  
 
  
 
  